«Յանդեքս. Տաքսի»-ն եւ Uber-ը որոշել են միավորել բիզնեսները եւ նոր ընկերություն ստեղծել, հաղորդել են ընկերությունում։ Ընկերությունը կգործի Հայաստանում, Ռուսաստանում, Բելառուսում, Վրաստանում, Ղազախստանում եւ Ադրբեջանում։
Uber-ն ու «Յանդեքսը» որոշել են նոր ընկերությունում ներդնել 225 եւ 100 մլն դոլար համապատասխան՝ միացյալ ընկերությունը գնահատելով 3725 դոլար։ Ընկերությունը 59.3 տոկոսով կպատկանի «Յանդեքսին», իսկ 36.6 տոկոսով՝ Uber-ին, 4.1 տոկոսով՝ միացյալ ընկերությանը։ «Մեր թիմերը կմիանան։ Ես միացյալ ընկերության գլխավոր տնօրեն եմ դառնում»,- հայտարարել է «Յանդեքս. Տաքսի»-ի գլխավոր Տիգրան Խուդավերդյանը։
Երկու ընկերությունների առցանց հավելվածներն էլ հասանելի կլինեն օգտատերերին։



























