Fiat Chrysler Automobiles ընկերությունը 1․33 մլն ավտոմեքենա է հետ կանչում հրկիզման վտանգի ու անվտանգության բարձիկների խոտանի պատճառով։
Իտալա- ամերիկյան ավտոարտադրողը հայտնել է, որ 770 հազար մարզական մեքենա է հետ կանչվել էլեկտրալարերի խնդիրների պատճառով, որոնք կարող են հանգեցնել անվտանգության բարձիկների կամայական բացմանը վարորդի կողմում։ Այդ խոտանի հետեւանքով հինգ աննշան վնասվածքներ են գրանցվել։ Ընկերությունը նշել է, որ էլեկտրալարերի վրա հնարավոր է ազդում է ղեկի անիվը, ինչը կարող է հանգեցնել կարճ միացման, որն էլ իր հերթին կարող է առաջացնել ապակիների մաքրիչների ու անջատիչների խոտաններ։
Հրկիզման վտանգի պատճառով ավտոարտադրողն արդեն հետ է կանչել 565 մեքենա, որպեսզի փոխի գեներատորները։ Հետկանչը վերաբերել է 2011-2015թթ թողարկված 538 հազար Dodge Journey եւ 2011-2015 թթ․ թողարկված 233 հազար Fiat Freemont մեքենաների։




























