Ալժիրի արեւմուտքում զինվորականները ոչնչացրել են վեց ահաբեկիչների, հայտնում է Ալժիրի ՊՆ-ն, փոխանցում է Reuters-ը։
Գործողության ընթացքում առգրավվել են ինքնաձիգներ ու ամունիցիա։ Նշվում է, որ գործողությունն անցել է Գուրայա քաղաքում Տիպազա նահանգում, որտեղ անցած շաբաթ անվտանգության ուժերը ոչնչացրել են ԻՊ բջիջ։




























