ԱՄՆ-ն հանձնառու է ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների պաշտպանությանը։ Այս մասին հայտնել է ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը Էստոնիայի, Լատվիայի ու Լիտվայի նախագահների հետ Տալինում կայացած հանդիպումից հետո, հայտնում է AP-ն։
«ԱՄՆ-ն հանձնառու է 5-րդ հոդվածի շրջանակում փոխադարձ օգնության մասին իր պարտավորությանը՝ մեզնից մեկի վրա հարձակումը հարձակում է բոլորի վրա»,- ասել է Փենսը լրագրողներին։
Նա նշել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը հասկանում է , որ «անվտանգությունը մեր բարգավաճման հիմքն է»։ Նրա խոսքով ԱՄՆ-ն ու Բալթյան երկրները որոնելու են նոր ուղիներ երկկողմանի առեւ տրի ու փոխադարձ ներդրումների ավելացման միջոցով բարեկեցությունը բարձրացնելու համար
Փենսը նաեւ նշել է, որ ԱՄՆ-ն ուզում է բարելավել երկկողմանի հարաբերությունները Ռուսաստանի հետ «չնայած Մոսկվայի վերջին դիվանագիտական գործողություններին»։ «Մենք հույս ունենք, որ կգան ավելի լավ օրեր ու ավելի լավ հարաբերություններ Ռուսաստանի հետ»,- ասել է Փենսը։




























