Աշնանը ծրագրված «Արեւմուտք» ռուս- բեառուսական զորավարժությունների ընթացքում ԱՄՆ-ն կարող է Լիտվայում տեղակայել յոթ կործանիչ, հայտնել է Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն, փոխանցում է Delfi-ն։

«Մենք ակնկալում ենք, որ մոտ ժամանակներս կլինեն յոթ օդանավեր, ինչը գրեթե կրկնակի շատ է  (սովորականից- խմբ)»,- ասել է Գրիբաուսկայտեն, որը մասնակցում էր Բալթյան երկրների ղեկավարների ու ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսի հանդիպմանը Տալինում։

ԱՄՆ օդանավերը պետք է Լիտվա ժամանեն օգոստոսի վերջին- սեպտեմբերի սկզբին։ Դրանք իրականացնելու են ՆԱՏՕ-ի օդային ոստիկանության առաքելությունը։