ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի օդանավն արդեն վայրէջք է կատարել Թբիլիսիի միջազգային օդանավակայանում։ Բարձրաստիճան հյուրին դիմավորում է Թբիլիսիի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին։ Այնտեղ են նաեւ ԱՄՆ դեսպան Յան Քելին, հայտնում է «Վրաստան օնլայնը»։

Թբիլիսիում Մայքլ Փենսը՝ իր տիկնոջ՝ Կարեն Փենսի ու պաշտոնական պատվիրակության հետ Թբիլիսի է ժամանել Տալլինից, որտեղ հանդիպումներ էր ունեցել Էստոնիայի, Լատվիայի ու Լիտվայի նախագահների հետ։

ԱՄՆ փոխնախագահին դիմավորելու պաշտոնական արարողությունից հետո Վրաստանի վարչապետը կընդունի հյուրին ու նրա պատվիրակությանը պաշտոնական ընթրիքի շուրջ։