ԱՄՆ-ն ու Հյուսիսային Կորեան , այլ ոչ թե Չինաստանն են «հիմնական պատասխանատուները» Կորեական թերակղզում լարվածության դեէսկալացիայի ու խաղաղության մասին բանակցությունների համար։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցիչ Լյու Ցզեին, փոխանցում է Reuters-ը։

Նրա խոսքով եթե Վաշինգտոննո ւ Փհենյանը հրաժարվում են նվազեցնել լարվածությունն ու նոր բանակցություններ անցկացնել, ինչպես ՄԱԿ ԱԽ-ն է պահանջում, «այդ դեպքում անկախ նրանից, թե ինչի է ունակ Չինաստանը, Պեկինի ջանքերը գործնական արդյունք չեն տա, քանի որ դա կախված է երկու հիմնական կողմերից»։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանին մեղադրել էր Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրերը զսպելու անկարողության մեջ ու նախազգուշացրել հնարավոր տնտեսական պատժամիջոցների մասին։

Մեկնաբանություններում, որոնք ակնհայտորեն ուղղված էին ԱՄՆ-ն ու Հյուսիսային Կորեային, Լյուն ասել է, որ հրթիռների նոր փորձարկումները, հայտարարությունները , որ «բոլոր տարբերակները սեղանի վրա են» ու հակահրթիռների տեղակայումները ավելացնում են լարվածությունը։