Սպիտակ տան հաղորդակցության հարցերով տնօրեն Էնթոնի Սկարամուչին հրաժարական է տվել, հայտնում է ABCNews-ը։
Սկարամուչին նշանակվել էր այդ պաշտոնին տասը օր առաջ։ Դրանից հետո հրաժարական էր տվել Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը ու աշխատակազմի ղեկավար Ռեյնս Փրիբուսը։ Փրիբուսի հեռանալուց մեկ օր առաջ Սկարամուչին The New Yorker-ին տված հարցազրույցում կոշտ քննադատել էր նրան՝ կոպիտ արտահայտություններով։
NYT-ի տվյալներով, Սկարամուչիին պաշտոնից հեռացնելու որոշումը ընդունվել է աշխատակազմի նոր ղեկավար Ջոն Քելիի պահանջով։ Վերջինը Սպիտակ տան աշխատակիցներին հասկացրել է, որ ինքն է այնտեղ գլխավորը։



























