Դեմոկրատ սենատորներն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ են արել արգելափակել Միացյալ Նահանգներում Չինաստանի ներդրումները՝ «Հյուսիսային Կորեայի սպառնալից եւ ապակայունացնող պահվածքը զսպելու նպատակով» Պեկինի վրա ճնշում գործադրելու համար: Այս մասին գրում է Reuters-ը:

Թրամփի անունով գրված նամակում Սենատում դեմոկրատների առաջնորդ Չաք Շումերը նախագահին կոչ է արել օտարերկրյա ներդրումների հարցերի հանձնաժողովում իր լիազորությունները՝ Պեկինի վրա տնտեսական ճնշում գործադրելու համար: