ԱՄՆ-ն պետք է ԵՄ-ի հետ քննարկի Ռուսաստանի դեմ ավելի կոշտ պատժամիջոցներ։ Այս մասին հայտնել է Գերմանիայի էկոնոմիկայի ու էներգետիկայի նախարար Բրիգիտա Ցիպրիսը, նշելով, որ եվրոպական ընկերությունները չպետք է հայտնվեն ամերիկյան պատժամիջոցների ներքո, փոխանցում է Reuters-ը։

Նրա խոսքով, եվրոպական ընկերություններին այդպես կոչված արտատարածքային պատժամիջոցների միջոցով պատժելու՝ ԱՄՆ-ի կողմից սպառնալիքը անընդունելի է։ «Ցանկալի կլիներ, որ ամերիկյան կողմը մեզ հետ քննարկեր լուծում, որը ընդւոնելի կլիներ բոլոր կողմերի համար»,- նշել է նա։

ԵՄ-ն մտավախություններ ունի, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները, որոնց մասին օրինագիծն արդեն հաստատել է Կոնգրեսը, կարող են վնասել եվրոպական ընկերությունների շահերին, հատկապես էներգետիկ ոլորտում։