Իսպանական ու ֆիննական կործանիչներ են ուղարկվել Էստոնիայի օդային տարածքում երեք ռուսական օդանավերը  բռնելու համար, հայտնում է Reuters-ըէ վկայակոչելով ՆԱՏՕ-ի հայտարարությունը։

Ռուսական օդանավերը նույնականացվել են որպես ՄիԳ-31 երկու օդանավ ու ԱՆ-26 Անտոնով մեկ տրանսպորտային օդանավ։ Երկու իսպանական F-18 օդանավեր են օդ բարձրացել Էստոնիայի «Ամարի» ավիաբազայից։ «Ֆիննական օդանավերը նույնպես օդ են բարձրացել, որպեսզի բռնեն ռուսական օդանավերը»,նշվում է հաղորդագրության մեջ։