Թաիլանդի նախկին վարչապետ Յւնգլակ Չինավատը հայտնել է իր անմեղության մասին ու դատարանի ներողամտությունը հայցել, հայտնում է AFP-ը։ Այս մասին Չինավատը հայտնել է իր գործով դատական նիստի ժամանակ, որով նրան մեղադրում են անփութության մեջ։ Մեղադրանքի հաստատման դեպքում նրան սպառնում է 10 տարվա ազատազրկում։

Խոսքը բրնձի սուբսիդավորման ծրագրի մասին է։ Ներկա կառավարությունը Չինավատին մեղադրում է չարաշահումների մեջ։

«Ես խնդրում եմ դատարանի ներողամտությունը ու գործի փակումը»,- ասել է նախկին վարչապետը դատական նիստի ժամանակ իր վերջին խոսքում։ Ակնկալվում է, որ այս գործով դատավճիռը կկայացվի օգոստոսի 25-ին։