Հորդանանի խորհրդարանի ստորին պալատը չեղարկել է ՔՕ այն դրույթը , որը թույլ էր տալիս բռնաբարողին խուսափել պատժից, եթե նա ամուսնանում է իր զոհի հետ։ Այդ որոշմանը արձագանքել են ծափահարություններով ու ուրախ բացականչությունենրով։ Քվեարկությունը կարեւոր քայլ է դարձել կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում այդ պահպանողական թագավորությունում։

Հորդանանի բազմաթիվ շրջաններում դեռ կա «ընտանեկան պատվի» մասին հասկացություն, որի համաձայն բռնաբարության զոհը «խայտառակություն» է ամբողջ ընտանիքի համար, որը նա կարող է շտկել միայն ամուսնության միջոցով ։