ՄԱԿ—ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ ալ Հուսեյնը մտահոգված է Վենեսուելայում ընդդիմության առաջնորդներ Լեոպոլդո Լոպեզի ու Անտոնիո Լեդեսմայի ձերբակալության լուրերով։ Գերագույն հանձնակատարը Վենեսուելայի կառավարությանը կոչ է արել չսրել առանց այդ էլ անհանգիստ մթնոլորտն ու անհապաղ ազատ արձակել բոլոր նրանց, ովքեր կալանավորված են եղել խաղաղ հանրահավաքների, ինքնաարտահայտման ազատության իրենց իրավունքները իրականացնելու համար, հայտնում է ՄԱԿ-ի ռադիոն։

«Ես շատ ցավում եմ այն հաղորդագրությունների համար, որ հանգստյան օրերին հանրահավաքների ընթացքում 10 մարդ է զոհվել,- ասվում է ալ Հուսեյնի հայտարարության մեջ,- Անհրաժեշտ է, կառավարության հետ համագործակցելով, պատշաճ կերպով հետաքննել այդ դեպքերը»։

Գերագույն հանձնակատարը նաեւ իշխանություններին կոչ է արել հրաժարվել ուժի անհամաչափ կիրառումից։ Նրա խոսքով նման գործողությունները միայն կխորացնեն առանց այդ էլ անկայուն իրավիճակը ։

ՄԱԿ-ի կամայալան ձերբակալությունների հարցերով աշխատախումբը Լոոպոլդո Լոպեսի ու Անտոնիո Լեդեսմայի ձերբակալությոնները ապօրինի է ճանաչել։