ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը  օգոստոսի 5-9-ը կայցելի Ֆիլիպիններ, Թաիլանդ ու Մալայզիա։

Պետդեպարտամենտը հայտնել է, որ Թիլերսոնը մասնակցելու է Մանիլայում Հարավ- արեւելյան Ասիայի ասոցացիայի դիվանագետների հանդիպմանը ու քննարկելու է «Կորեական թերակղզու ապամիջուկայնացումը, անվտանգությունը ծովում ու պայքարն ահաբեկչության դեմ»։

Թաիլանդում Թիլերսոնը կհարգի հանգուցյալ թագավոր Բխումիբոլա Ադուլյադեյի հիշատակը ու կքննարկի երկկողմանի հարաբերությունները։ Մալայզիայում նա պաշտոնական անձանց հետ հանդիպումների ընթացքում քննարկելու է ԱՄՆ- Մալայզիա հարաբերությունները։

Թիլերսոնի այցելությունները հաստատում են, որ վարչալազմը հանձնառու է Ասիական – Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում էկոնոմիկայի ու անվտանգության ոլորտում ԱՄՆ շահերի հետագա ընդլայնմանն ու ամրապնդմանը, նշված է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ։