ԱՄՆ-ն չի ձգտում գահընկեց անել Հյուսիսային Կորեայի կառավարությունը, հայտնել է պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, փոխանցում է Reuters-ը։
«Մենք չենք ձգտում ռեժիմի փոփոխության, մենք չենք ձգտում ռեժիմի տապալման, մենք չենք ձգտում թերակղզում արագացված վերամիավորման, մենք արդարացումներ չենք փնտրում մեր զինվորականներին 38-րդ հորիզոնականից հյուսիս ուղարկելու համար»,- ասել է Թիլերսոնը։ «Մենք ձեր թշնամին չենք․․․ բայց դուք անընդունելի սպառնալիք եք ներկայացնում ու մենք պետք է պատասխանենք։ ԱՄՆ-ն հույս ունի, որ մի պահ նրանք կսկսեն հասկանալ դա, ու մենք կցանկանայինք նստել ու բանակցել նրանց հետ»։




























