Մեքսիկայում գողացել են ռադիոակտիվ նյութերի անհայտ քանակություն, ինչի կապակցությամբ երկրի հինգ նահանգներում տագնապ է հայտարարվել։ Գողացված նյութերի որոնումները իրականացվում են Նուեւո -Լեոն, Տամաուլիպաս, Սան- Լուիս-Պոտոսի, Սակատեկաս ու Կոաուիլա նահանգներում, փոխանցում է Reuters-ը։
Իշխանությունները որեւէ տեղեկություն ունեցող մարդկանց կոչ են անում դիմել ոստիկանություն ու ոչ մի դեպքում չդիպչել այդ նյութերին։ Լրատվամիջոցների տեղեկություններով, այդ նյութերը գողացվել են Նուեւո- Լեոնի ինժեներական ինստիտուտից։




























