Ավստրիայում դատարանը մեղավոր է ճանաչել 12 թուրքերի՝ կենդանիների հետ դաժան վարվեցողության համար ՝ 79 գառների մորթի ժամանակ կենդանիներին ավելորդ տառապանքներ պատճառելու կապակցությամբ, հայտնում է AP-ը։

Գառների ծիսակարգային մորթի ժամանակ, որն ընդունված է մահմեդականների մոտ, կենդանու կոկորդը կտրում են ու թողնում, որ արյունահոսելով սատկի։ Ծիսակարգի կողմնակիցները համարում են, որ ճիշտ իրագործման դեպքում մորթի այդ ձեւը դաժան չէ։ Սակայն մեղադրական կողմը հայտնել է, որ տղամարդիկ օգտագործել են բութ դանակներ, նաեւ չեն խլացրել կամ հանգստացրել կենդանիներին մորթից առաջ։ Դատավորը մորթի նման ձեւն անվանել է «արյունահեղություն»՝ հայտնելով, որ մեղադրյալները ծիսակարգային մորթի համար պատշաճ հմտություններ չեն ունեցել։ Նա տուգանել է կազմակերպչին 1260 եվրոյով ու նրան 9 ամսվա ազատազրկման դատապարտել։