Ադրբեջանի հասարակայնությունը վրդովված է փոխվարչապետ ԱԼի Հասանովի թոռան պատճառով տեղի ունեցած ծանր վթարի կապակցությամբ։
haqqin.az-ի փոխանցմամբ, սոցցանցերի օգտատերերը, ովքեր պատահաբար միջադեպի ականատեսն են դարձել, պնդում են, որ վթարի պատճառը այն ավտոմրցումներն էին, որոնք կազմակերպել էին Galendevagen-ն ու կարմիր BMW-ն՝ 777 համարով։ Այդ նույն ականատեսները պատնել են, որ մեքենաները վերադառնում էին Աբշերոնի լողափերից մեկից ու Հեյդար Ալիեւի անվան պողոտայով սլանում էին 200-250 կմ/ժ արագությամբ։ Իսկ վթարից հետո Նաիլ Ալլահվերդիեւի ՝ վարչապետի թոռան ընկերը, որը մոտեցել էր նրան մեկ այլ մեքենայով, սկսել էր վիրավորել վթարի ականատեսներին, պահանջելով, որ նրանք անհապաղ հեռանան այդտեղից։
Ադրբեջանի հասարակությունը հիմա սպասում է, թե երբ են լրատվամիջոցներում հրապարակվելու տեսախցիկների տեսագրությունները՝ բախման կադրերով։
Վթարը տեղի է ունեցել գիշերային ժամի։ Հայտնում են, որ Նաիլ Ալլահվերդիեւը հասցրել է դուրս գալ հրկիզվող մեքենայից, բայց նրա ձեռքերը այրվել են։ Հիմա նա Բաքվի կլինիկաներից մեկում է գտնվում։ Սոցցանցում տեղադրված է Նաիլ Ալլահվերդիեւի ավտոմեքենաների լուսանկարները։ Լուսանկարներից մեկում այդ նույն սպիտակ Galendewagen-ն է՝ ընդ որում արդեն կողաշրջված։



























