Ինդոնեզիայի Ջամբի նահանգում կարգադրել են կրակել բոլոր նրանց վրա, ովքեր անտառներում խարույկ են վառում։ Նման խիստ քայլերի իշխանությունը որոշել է դիմել Ինդոնեզիայի հինգ նահանգներում տարածված անտառային հրդեհների կապակցությամբ։

Այդ նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել։ Օջախների թիվը օրեցօր աճում է։ Հուլիսի 30-ի դրությամբ երկրում գրանցվել էր հրդեհի բռնկման 239 օջախ։ Իշխանությունները ակնկալում են, որ իրավիճակը կվատանա, ու հրդեհները գագաթնակետին կհասնեն սեպտեմբերին։