Իռլանդիայի վարչապետ Լեո Վարադկարը հայտարարել է, որ երկրում նույնասեռականների ամուսնության արգելքի վերացումը «ժամանակի հարց է»: Այս մասին նա հայտարարել է Բելֆաստում ԼԳԲՏ հանրության շքերթի շրջանակում անցկացված միջոցառման ընթացքում, հաղորդում է BBC-ն:

Վարադկարը, որը բացահայտ նույնասեռական է, հայտարարել է, որ միջոցառմանը մասնակցում է՝ ի նշան համերաշխության:

Հյուսիսային Իռլանդիայում նույնասեռական ամուսնությունները դեռեւս արգելված են՝ ի տարբերություն Միացյալ Թագավորության մյուս հատվածների: