Դեկտեմբերի 6-ին Հայաստանի ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մոսկվա՝ Ռուսաստանի Միգրացիոն դաշնային ծառայության տնօրեն, միլիցիայի գեներալ-գնդապետ Կոնստանտին Ռոմոդանովսկու հրավերով:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այցի ընթացքում կքննարկվեն անօրինական միգրացիայի դեմ պայքարի ոլորտում Հայաստանի ոստիկանության եւ Ռուսաստանի Միգրացիոն դաշնային ծառայության միջեւ հետագա համագործակցության հարցերը եւ կստորագրվի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ Ռուսաստանի Դաշնության Միգրացիոն դաշնային ծառայության միջեւ անօրինական միգրացիայի դեմ պայքարում համագործակցության մասին» համաձայնագիր: