Եգիպտական Հուրգադա կուրորտի շրջանում սպիտակ շնաձկներ են հայտնվել, փոխանցում է «Ինտերֆաքսը»։

Ռուսաստանի ԱԳՆ իրավիճակային- ճգնաժամային կենտրոնից հայտնել են, որ արդեն մեկ մարդ է տուժել։

«Եգիպտոսում նկատվում է ագրեսիվ սպիտակ շնաձկների ակտիվություն Հուրգադայի շրջանում, մեկ մարդ տուժել է։ Վերջին անգամ այստեղ շնաձուկ նկատել էին 2015-ին»,- հայտնել են գերատեսչությունից։ Տուժածի քաղաքացիությունը չեն հայտնում։