Մի խումբ զինված մարդիկ 16 ուղեւորներով ավտոբուս են առեւանգել Նիգերիայի հարավում, Փորթ Հարկորթ քաղաքի մոտ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Նրանք փակել են ճանապարհը, կրակ բացել ավտոբուսի վրա, երբ այն մոտեցել է Էմոհուա շրջանին, այսպիսով վարորդին ստիպելով կանգնեցնել ավտոբուսը»,- պատմել է ականատես Թամունո Ջորջը։ Նրա խոսքով՝ ավտոբուսում միջադեպի ժամանակ 16 մարդ է եղել, այդ թվում՝ վարորդը:

Ռիվերս նահանգի ոստիկանությունը հաստատել է միջադեպի փաստը։ Իրավապահ մարմինները սկսել են որոնել չարագործին։ Հանցագործի դրդապատճառները հայտնի չեն, ոչ մի պահանջ առեւանգողները դեռ չեն ներկայացրել։