ԱՄՆ Կոլորադո նահանգի Դուրանգո քաղաքում արջը բարձրացել է մասնավոր տան մոտ կայանած ամենագնացի մեջ, մեքենան շարժել տեղից ու դրանով բախվել փոստարկղին, հայտնում է Associated Press-ը։
Կենդանին կոտրել է ղեկը, պոկել ռադիոընդունիչը ու ջարդել մեքենայի ետևի ապակին։ Աղմուկից անահանգստացած հարևանները ոստիկանություն են կանչել, բայց մինչև նրանց ժամանելը արջը հասցրել էր փախչել։
Ամենայն հավանականությամբ, արջը պատահաբար էր բարձրացրել մեքենայի ձեռքր արգելակը կամ էլ միացրել էր չեզոք փոխանցումը։ Դրանից հետո մեքենան գլորվել է ու բախվել փոստարկղին։




























