Ճապոնացի գիտնականների թիմը մշակել է այնպիսի պաղպաղակ, որը չի հալչում։ Հիմնականում պաղպաղակը սկսում է հալչել սառնարանից հանելուց մի քանի վայրկյան հետո։ Սակայն ճապոնացի գիտնականները որոշել են երկարացնել այդ հաճույքը ու ստեղծել են այնպիսի պաղպաղակ, որն ուտելու տեւողությունը սահմանափակվում է միայն մարդու համբերությամբ, հայտնում է Life-ը։

Հետազոտողները մշակել են հատուկ կազմ՝ պոլիֆենոլ, որը թույլ է տալիս դժվարացնել պաղպաղակի հալչումը։ 

Այնպես որ մոտ ապագայում ճապոնական խանութներում կարող է հայտնվել չհալչող  պաղպաղակ։