Քենիայում կինը ծննդաբերել է ընտրատեղամասում,  քվեարկության ժամանակ։ AFP-ի փոխանցմամբ, քենիացիները ստիպված են քվեարկելու համար երկար հերթեր  կանգնել։ Գործակալության տվյալներով, Պաուլինա Չեմանանգը եկել է ընտրատեղամաս վաղ առավոտյան, նրա մոտ սկսվել են երկունքի ցավեր։ Կինը ծննդաբերել է հենց ընտրատեղամասում։ Սակայն, այնուամենայնիվ, հասցրել է քվեարկել։

«Հիմա ես երջանիկ եմ, քանի որ ծննդաբերել եմ ու քվեարկել»,- ասել է նա տեղի ռադիոկայաններից մեկին տված հարցազրույցում։ «Ծննդաբերությունը ընտրատեղամասում օրհնանք է ինձ համար, ես շնորհակալ եմ Աստծուն»։

Քենիացիները մասնակցում են քվեարկության վեց ընտրություններում, այդ թվում նախագահական։