Բրիտանացի նախկին ոստիկանը մեկ տարվա ազատազրկման է դատապարտվել ոստիկանական ուղղաթիռից մերկ բակիչներին տեսագրելու համար։ Ադրիան Փոգմորը տեսագրել էր իրենց տան պատշգամբում սեքսով զբաղվող զույգին, նաեւ մի քանի բնակիչների, որոնք մերկ պառկած արեւայրուք էին ընդունում իրենց տան բակերում։ Ընդ որում նա այդ ամենը տեսագրել է ոստիկանական ուղղաթիռից, հայտնում է AP-ն։
Դատավարության ընթացքում Փոգմորի գործընկերները նրան անվանել են սեռամոլագար դիտորդ։ «Դուք օգտագործել եք 2․2 մլն եվրո արժողության ուղղաթիռը, որպեսզի բավարարեք ձեր սեռական հետաքրքրասիրությունը։ Հանցագործությունները կանխելու ու բացահայտելու փոխարեն, դուք ինքներդ եք հանցագործություն կատարել»,- ասել է դատավորը։




























