Պակիստանում տեղի է ունեցել պատվի համար հերթական սպանությունը։ AFP-ի փոխանցմամբ, հարսնացուն ու փեսացուն սպանվել են ամուսնությունը գրանցելու ժամանակ։ Մարդասպանը հարսնացուի հարազատ եղբայրն էր։

22-ամյա աղջկա ընտանիքը դեմ էր այդ ամուսնությանը, այդ պատճառով էլ նա փախել էր իր սիրեցյալի հետ։ Փախուստից մի քանի օր հետո զույգը որոշել է գրանցել ամուսնությունը տեղի դատարանում, ինչի մասին իմացել է աղջկա եղբայրը։ Նա եկել է դատարան ու սպանել երկուսին, նաեւ վիրավորել զույգի իրավաբանին։ Աղջիկը մահացել է տեղում, իսկ փեսացուն՝ հիվանդանոցում։ Մարդասպանը հանձնվել է ոստիկանությանը։