Չինաստանի հարավ- արեւմուտքում Սըչուան նահանգում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետեւանքով մոտ 100 մարդ կարող է մնացած լինել փլատակների տակ։ «Սինհուայի» տվյալներով, զոհվել է 5 մարդ, ավելի քան 60-ը վիրավորում է ստացել, նրանցից 30-ը՝ շատ ծանր վիճակում է։
Ստորգետնյա ցնցումների հետեւանքով կարող են վնասված լինել մոտ 130 հազար տներ։
Ավելի վաղ հայտնել էին, որ Սըչուան նահանգում տեղի է ունեցել 6․5 մագնիտուդով երկրաշարժ։ Հիպոկենտրոնը 10 կմ խորության վրա է եղել։




























