Գերմանիայի հարավում վթարի է ենթարկվել փոքր օդանավ։ Օդանավում , որը Ցյուրիխից Համբուրգ էր թռչում, մեկ օդաչու ու մեկ ուղեւոր կար։ Երկուսն էլ զոհվել են, հայտնում է AP-ն։
Օդանավը ընկել էր Կոնստանս լճի մեջ, գերմանական Կոնստանց քաղաքի մոտ։ Ոստիկանությունը հայտնաբերել է օդանավի բեկորներ ու մարդկային աճյուններ։




























