Նեպալում ընդունվել է օրենք, որը քրեականացնում է դաշտանի օրերին կանանց տնից վռնդելու սովորությունը։ Այսուհետ օրինախախտներին սպառնում է եռամսյա ազատազրկում ու 30 դոլարի տուգանք, հայտնում է BBC-ն։
Նեպալում ընդունված է, որ կինը, որի մոտ դաշտանային օրեր են, կամ որը նոր է ծննդաբերել, մաքուր չէ ու անհաջողություն է բերում, դրա համար էլ այդ ժամանակաշրջանում նրան վռնդում են տնից։ Նրան արգելում են դիպչել տղամարդուն կամ անասունին։ Նա պետք է այդ օրերն անցկացնի ցախատանը։ Այս տարի այդ ավանդույթի պատճառով երկրում մի քանի կին է մահացել։ Ոմանք սառել են, մյուսներին օձն է խայթել։




























