Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կարգադրել է կաթոլիկ բարեգործական կազմակերպություններին դադարեցնել իրենց պատկանող հոգեբուժական կլինիկաներում էվթանազիա առաջարկելը, հայտնում է AP-ն։

Մայիսին «Գթասրտության եղբայրներ» կազմակերպությունը հայտնել էր, որ Բելգիայում իր 15 հոգեբուժական հիվանդանոցներում կթույլատրի էվթանազիա։  Կազմակերպության հայտարարության մեջ նշած էր, որ էվթանազիան կիրառվելու է միայն «բուժման ողջամիտ այլընտրանքների բացակայության» դեպքում ու նման խնդրանքները զգուշավորությամբ են քննարկվելու։

Վատիկանի ներկայացուցիչը հայտնել է, որ Հռոմի պապը բելգիացիներին խնդրել է հրաժարվել էվթանազիայից։ Սուրբ գահը սկսել է հետաքննություն՝ կազմակերպության վերոնշյալ որոշման դեմ։