Աշխարհի ամենագործածական կրիպտոարժույթը՝ Bitcoin-ը, ուրբաթ նոր պատմական ռեկորդ է սահմանել՝ դրա փոխարժեքը խոշորագույն բորսաներում գերազանցել է 3․5 հազար դոլարը, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով սակարկությունների տվյալները։

Մասնավորապես Bitfinex բորսայում կրիպտոարժույթի փոխարժեքն աճել է 3․53 տոկոսով՝ հասնելով 3․54 հազար դոլարի, BitStamp-ում՝ 3,54 տոկոսով, հասնելով  3,54 հազար դոլարի, իսկ  Poloniex-ում՝ 3,59 տոկոսով՝ դարձյալ հասնելով 3,54 հազար դոլարի։

 Ընդ որում Ethereum-ի փոխարժեքը  Bitfinex-ում նվազում է 1,2 տոկոսով՝ հասնելով 298,3 դոլարի։  Ripple-ի փոխարժեքը այդ նույն բորսայում նվազել է 1․06 տոկոսով՝ հասնելով 17․9 ցենտի։ Bitcoin Cash-ի փոխարժեքն աճում է 21․4 տոկոսով՝ հասնելով 330,3 դոլարի։

Կրիպտոարժույթների շուկայի կապիլատիզացիան այսօրվա դրությամբ կազմել է 126․9 մլրդ դոլար։ Առաջին տեղում Bitcoin-ն է, որի կապիտալիզացիան կազմում է ընդհանուր շուկայի 46 տոկոսը։ Երկրորդ տեղում Ethereum-ն, իսկ երրորդում՝  Ripple-ը։ Bitcoin Cash-ը չորրորդ տեղում է։