Բրիտանական լյուքս դասի Aston Martin ավտոմոբիլային ընկերության եւ հոլանդական Quintessence նավաշինական ընկերության արտադրած առաջին սերիական АМ37 մոտորանավը հանձնել են տիրոջը, գրում է Lenta-ն:

Նավն օգտագործելու են Մայամիում (ԱՄՆ): Մոտորանավը կառուցել են՝ պատվիրատուի ցանկությունները հաշվի առնելով: Նրա անունը, սակայն, չի հաղորդվում:

Մասնավորապես, նավում ծալովի բազմոց կա, սեղան, հատուկ պատվերով արտադրված սառնարան՝ շամպայնի համար, որը նախատեսված է երկու շշի համար:

11 մետր երկարությամբ նավը սպորտային տարբերակով է, Mercury Racing երկու շարժիչ ունի, յուրաքանչյուրը՝ 520 ձիաուժ հզորությամբ: Առավելագույն արագությունը 90 կմ/ժ է:

Մոտորանավը նաեւ հասանելի է «գրան-տուրիզմո» տարբերակով, որը 370 ձիաուժ հզորությամբ երկու դիզելային Mercury շարժիչ ունի կամ 430 ձիաուժ հզորությամբ երկու բենզինե Mercury շարժիչ՝ 81.5 կմ/ժ առավելագույն արագությամբ: