Նեպալի հարավում ջրհեղեղից տուժած մարդկանց փրկելու համար ավելի քան 10 փղեր եւ լաստանավեր են գործի դրվել։ Մի քանի հյուրանոցներ ողողվել են ջրով, զբոսաշրջիկները թակարդում են հայտնվել, փոխանցում է BBC-ն։

Ջրհեղեղներն ու սողանքները 49 մարդու կյանք են խլել։ Ընդհանուր առմամբ, ավելի քան 100 հազար մարդ է տուժել։ Շատ մարզերում էլեկտրականությունն ու կապն անջատվել են։ Առնվազն 17 մարդ անհետ կորած է համարվում։