Թուրքիայի առեւտի եւ արդյունաբերության նախարար Նիհաթ Էրգյունը Արդահան մեկնելու նպատակով ժամանել է Կարս եւ օդանավակայանում պատասխանել լրագրողների հարցերին։

Լրագրողներից մեկը նախարարին հիշեցրել է, որ Հայաստանի հետ փակ սահմանի պատճառով տնտեսական ծանր վիճակում է գտնվում Կարսի նահանգը, որին ի պատասխան, Նիհաթ Էրգյունը կրկին մեջբերել է Ղարաբաղի խնդրի առկայությունը։

«Մեր երկիրը մշտապես աշխատանքներ է տանում Կովկասում կայունություն ապահովելու համար։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության շուտափույթ կարգավորումը Թուրքիայի համար կարեւոր խնդիր է։  Այդ հակամարտության կարգավորումը շատ  կարեւոր է թե Հայաստանի, թե Ադրբեջանի, թե Թուրքիայի եւ տարածաշրջանի մյուս երկրների համար»,-նշել է թուրք նախարարը՝ շեշտելով, թե Թուրքիան հանդուժող երկիր է, քանի որ եթե այդպիսին չլիներ, Հայաստանը կունենար ավելի շատ խնդիրներ։