Ղարաբաղի համար պատերազմն անխուսափելի է: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի իսլամական կոմիտեի ղեկավար Հեյդար Ջեմալը՝ ադրբեջանական Day.az գործակալությանը տված հարցազրույցում` մեկնաբանելով ԵԱՀԿ գագաթաժողովի արդյունքները:
«Պատերազմը Հարավային Կովկասում անխուսափելի է եւ միջնորդներն այլ խաղ չեն առաջարկում»,- հայտարարել է Ջեմալը:
Նրա խոսքով, ամերիկացիները չեն վարկաբեկում իրենց, այլ միայն ձեռքերն են շփում՝ պատերազմի ակնկալիքով: «Լռելյայն հետեւելով, նրանք միայն բոլորին համընդհանուր բախման փակուղի են մտցնում, իսկ Եվրոպան, որի համար նման սցենարը մահվան է հավասար, ոչինչ չի կարող անել»,- կարծում է Ջեմալը:
«Բաքուն պետք է պատրաստվի այդ հակամարտությանը, լուրջ պատրաստվի, եւ հարցը լուծի մեկ հարվածով՝ դրա մեջ դնելով ազգի ողջ ապագան: Համոզված եմ, որ միջազգային հանրությունը չի միջամտի: Մեր խնդիրն այն է, որ ամեն ինչ արվի վիրաբուժական ճշգրտությամբ եւ արագ, որ հակամարտությունը մառազմի չվերածվի: Այդ հարցը պետք է լուծել այնպես, որ աշխարհին փաստի առաջ կանգնեցնենք»,- ասել է Հեյդար Ջեմալը:





























