Ուկրաինային եւ Վրաստանին չեն ընդունի ՆԱՏՕ: Ռուսական OPT հեռուստաալիքի «Պոզներ» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել Բրյուսելում ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանում Ռուսաստանի ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինը: «Կարծում եմ, որ Ուկրաինան ու Վրաստանը ՆԱՏՕ-ին անդամացելու ոչ մի շանս չունեն»,- հայտարարել է նա:
Ուկրաինայի պարագայում, ըստ դիվանագետի, դա բացատրվում է ոչ թե նրանով, որ այդ որոշման վա իր «արյունոտ թաթը» դրեց Ռուսաստանը, այլ նրանով, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարը, փաստացի, պառակտեց Ուկրաինան:
Վրաստանի դեպքում, ըստ Ռոգոզինի, ամեն ինչ ավելի պարզ է. այդ երկրին ՆԱՏՕ չեն վերցնի հարեւանների հետ ունեցած խնդրահարույց հարաբերությունների եւ պետական սահմանների անորոշության պատճառով:
«ՆԱՏՕ-ն երբեք իր կազմում չի ընդգրկի մի երկիր, ով այդպիսի պրոբլեմատիկ հարաբերություններ ունի հարեւանների հետ: Եվ հետո, ի՞նչ սահմաններով են ընդունելու Վրաստանին»,- հարց է տվել ռուս դիվանագետն ու շարունակել. «Արեւմուտքի կողմից ճանաչված, հին խորհրդային կամ «ստալինյան» սահմանները ենթադրում են, որ Վրաստանին ՆԱՏՕ պետք է ընդունեն Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ, այսինքն Սերբեյ Բագապշի, Էդուարդ Կոկոյտիի եւ մեր ռազմակայանների հետ, իսկ դա անհնար է»:
Նրա խոսքով, այս իրավիճակը դժվար թե փոխվի նաեւ ապագայում: «Ըստ էության, ՆԱՏՕ-ն Վրաստանի հետ քաղաքացիական ամուսնության մեջ է: Այսինքն, Վրաստանը փաստացի մասնակցում է ՆԱՏՊ-ի բոլոր ծրագրերին. Զինվորներ է ուղարկում Աֆղանստան եւ նրանք այնտեղ մահանում են: Բայց Սահակաշվիլիի, ներողություն արտահայտության համար, վեջն էլ չեն այն դագաղները, որոնք գալիս են Աֆղանստանից»,- ասել է Ռոգոզինը:





























