Դեկտեմբերի 5-ին ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 14.30-ի սահմաններում 20-ամյա Տիգրան Մկրտչյանը «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենայով Խոզնավար-Վերիշեն ճանապարհի 13-րդ կմ-ին, շրջադարձ կատարելիս, դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից եւ գլորվել ձորը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարորդը տեղում մահացել է, իսկ ուղեւորը՝ 22-ամյա Հրաչ Տ.-ն, վնասվածքներով տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:





























