Օգոստոսի 24-ին ԱՄՆ Չարլսթոն քաղաքում (Հարավային Կարոլինա նահանգ) հրաձգություն է տեղի ունեցել, հայտնում է Fox News-ը՝ վկայակոչելով ոստիկանության ներկայացուցչին:
Հրաձգությունը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնում, որից հետո ոստիկանությունը մի քանի ճանապարհներ արգելափակել է:
Ոստիկանությունը քաղաքացիներին նաեւ խնդրել է չմոտենալ շրջափակված շրջանին: Տեղի ունեցածի մանրամասները պարզվում են:




























