Ադրբեջանի Լյանքարանի շրջանում մի կին ինքնահրկիզման ակտ է իրականացրել:

Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, դեկտեմբերի 6-ի գիշերը Հոլմիլի գյուղի բնակչուհի Այբենիզ Մուզարզա գիզի Բաղրիովան նավթ է լցրել իր վրա եւ այրել ինքն իրեն:

Նրան անմիջապես տեղափոխել են կենտրոնական հիվանդանոց՝ ծանր այրվածքներով:

Չնայած բժիշկների ջանքերին, կինը առավոտյան մահացել է:

Հաղորդվում է, որ նա երկու երեխա ուներ: Միջադեպի պատճառների մասին չի հաղորդվում: