Ծանոթուհուց սպառնալու միջոցով գումար շորթեու մեղադրանքով 2 տարվա ազատազրկման դատապարտված Արթուր Խաչատրյանը Վերաքննիչ դատարանից արդարացում է պահանջում: Արթուր Խաչատրյանը մեղադրվում ՝է նախկին ընկերուհու կույս չլինելու համգամանքի մասին արատավորող տեղեկությունը հետագայում չհրապարակելու նպատակով նրանից գումար շորթելու մեջ: Նա 2017թ. հունվարի 11-ին, ժամը 09:37-ին, իր կողմից օգտագործվող հեռախոսահամարից զանգահարել է Ա. Հովհաննիսյանի կողմից շահագործվող  հեռախոսահամարին եւ հանդես գալով Կարեն անունով` վերջինին հայտնել է նրա` նախքան ամուսնանալը մեկ այլ անձի հետ սեռական հարաբերություն ունենալու, կուսաթաղանթը կարելու եւ դրա հետ կապված իր մոտ համապատասխան բժշկական փաստաթուղթ ունենալու մասին: Նշված տեղեկատվությունն Ա. Հովհաննիսյանի ամուսնուն չփոխանցելու համար նրանից պահանաջել է 1000 ԱՄՆ դոլար գումար, որից հետո` հետագա օրերի հեռախոսազրույցների եւ հեռախոսային նամակների փոխանակման ընթացքում ծանոթուհուց պահանջել է 400.000 ՀՀ դրամ:

Պայմանավորվածության համաձայն 2017թ. հունվարի 25-ին Ա. Հովհաննիսյանը Երեւան քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցում Արթուր Խաչատրյանին է փոխանցել 400.000 ՀՀ դրամը, որի ժամանակ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ աշխատակիցներն Արթուր Խաչատրյանին բերման են ենթարկել ոստիկանության Շենգավիթի բաժին:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 182-րդ հոդվածի 1-ին մասով՝ Շորթումը: