Թաիլանդի նախկին վարչապետ Յինգլակ Չինավաթը փախել է Սինգապուր այն բանից հետո, երբ չի ներկայացել դատարան կոռուպցիայի գործով վճռի հրապարակմանը։ Այդ մասին հայտնում է Independent պարբերականը՝ վկայակոչելով նրա կողմնակիցներին։

Յինգլակ Չինավաթը, որը դարձել էր երկրի վարչապետի պաշտոնում առաջին կինը, մեղադրվում է ֆերմերներից բրնձի գնման ժամանակ ցուցաբերած հանցավոր անփութության մեջ, նաեւ բրնձի քաղաքականության հարցերով ազգային կոմիտեի նախագահի պաշտոնում կոռուպցիան խրախուսելու մեջ։

Այսօր նա պետք է ներկայանար դատարան, սակայն չի եկել։ Փաստաբանի խոսքով, նա ականջի վարակ է ունեցել։ Դատարանը նախկին վարչապետին կալանավորելու որոշում է կայացրել։