ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Մայքլ Պոմպեոն հրահանգ է ստորագրել, ըստ որի՝ Ռուսաստանի հետ նախագահ Դոնալդ Թրամփի շրջապատի կապերի հետաքննությամբ զբաղվող ստորաբաժանումները պետք է անձամբ իրեն հաշվետու լինեն։ Այդ մասին հաղորդում է The Washington Post-ը՝ վկայակոչելով նախկին ու գործող պաշտոնատար անձանց։

Այդ քայլը հարուցել է ամերիկյան հետախուզության մտահոգությունը, թե հնարավոր է շահերի բախում լինի։ Պարբերականը հստակեցնում է, որ «ԿԸՀ հակահետախուզական կենտրոնի ներկայացուցիչները հետեւել են Պոմպեոյին, որը բազմիցս հերքել է Ռուսաստանի միջամտությունը ամերիկյան ընտրություններին։

ԿՀՎ ղեկավարությունում, նշում է The Washington Post-ը, «չեն հիշում, որ գործակալության պատմության ընթացքում երբեւէ շահերի նման բախում լինի»։