ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թվիթերում վեճի մեջ է մտել Թենեսիից ընտրված հանրապետական սենատոր Բոբ Քորքերի հետ, երբ վերջինս նախագահին ոչ կոմպետենտ է անվանել, հաղորդում է Gazeta-ն։

«Բոբ Քորքերի հայտարարությունը տարօրինակ է՝ հաշվի առնելով, որ նա մշտապես հարցնում է ինձ՝ կընտրվի՞ արդյոք 2018 թվականին։ Թենեսիում դժգոհ են»,- գրել է Թրամփը։

The Hill-ի փոխանցմամբ, Թրամփը բազմիցս ակնարկել է, որ պատրաստ է հետ կանչել որոշ կուսակիցների աջակցությունը, եթե նրանք չաջակցեն իրեն։

Ավելի վաղ Քորքերը հայտարարել էր, թե Թրամփը «կայունություն եւ կոմպետենտություն չի դրսեւորել»։ Նա նաեւ կարծիք էր հայտնել, թե նախագահը միայն իր կողմնակիցներին է քծնում, այլ ոչ ամբողջ ընտրազանգվածին։