ԿԺԴՀ հատուկ ծառայությունները վարձել են ԽՍՀՄ Պետանվտանգության կոմիտեի նախկին աշխատակիցների՝ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի անձնական պահպանությունն իրականացնելու համար։ Փհենյանում կարծում են, թե ԱՄՆ-ն ու Հարավային Կորեան կարող են նրան ֆիզիկապես ոչնչացնել։
Ճապոնական Asahi թերթի փոխանցմամբ, Փհենյանը փետրվարին հրավիրել է ՊԱԿ հակաահաբեկչական ստորաբաժանման նախկին 10 աշխատակիցների։ Հյուսիսկորեացիներին հատկապես հետաքրքրում է ահաբեկությունների կանխատեսման նրանց հմտությունները։
Թերթի աղբյուրը մանրամասնել է, թե Փհենյանում հատկապես մտահոգված են Կիմ Չեն Ընին ամերիկյան նորագույն զենքով ոչնչացնելու հնարավորությունից։



























