ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «հիվանդ երեւակայություն» է անվանել Վրաստանի անտառային հրդեհներին Ռուսաստանի մասնակցության մասին պնդումները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Բորժոմիի մոտ գտնվող անտառը արդեն 6-րդ օրն է այրվում է: Սկզբում կարողացել են կրակը տեղայնացնել, սակայն ավելի ուշ նոր օջախներ են հայտնվել: Գլխավոր օջախների մարմանը մասնակցում է 1,5 հազար հրշեջ եւ փրկարար:
«Մենք անկեղծորեն ցանկանում ենք, որ մեր հարեւանները հնարվորինս արագ մարեն կրակը: Իսկ նրանց հիվանդ երեւակայությունները մեկնաբանել, որոնց համար սեփական երկրում նույնիսկ բնության երեւույթը միայն հակառուսական նախաձեռնությունների հերթական պատրվակ է, ավելորդ ենք համարում»,- նշված է Զախարովայի պատասխանում:



























