ՌԴ Պաշտպանության նախարարությունը հրապարակել է Ստալինգրադի ճակատամարտի փուլերն արտացոլող գաղտնազերծված պատմական փաստաթղթերը: Այս մասին հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը:
«Ռուսաստանի Պաշտպանության նախարարության պաշտոնական կլայքում 2018 թվականին Ստալինգրադի ճակատամարտում ֆաշիստներին ջախջախելու 75-ամյակի նախաշեմին թողարկվել է մեդիայի բաժին եզակի արխիվային փաստաթղթերով, որոնք արտացոլում են Հայրենական մեծ պատերազմի արյունահեղ մարտի սկզբնական փուլը: Վերջերս գաղտնազերծված Կենտրոնական արխիվի փաստաթղթերը պաշտոնական կայքի օգտատերերին կներկայացնեն քաղաքի պաշտպանների անօրինակ հերոսությունը»,- նշված է հաղորդագրության մեջ
Առաջին անգամ հրապարակված փաստաթղթերի թվում են Դոնի ճակատի զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Կոնստանտին Ռոկոսովսկու 1943 թվականի հունվարի 31-ի հեռագիր-զեկույցի ձեռագիր տեքստը՝ գերմանական 6-րդ բանակի հրամանատար, գեներալ-ֆելդմարշալ Ֆրիդրիխ Պաուլյուսի գերեվարման մասին, գերմանական հրամանատարության փաստաթղթեր, որոնք տեղեկություններ են պարունակել մարտական գործողությունների եւ Կարմիր բանակի զորամասերի մասին:




























