ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներով չի պատրաստվում վենեսուելայում իշխանափոխություն անել։ Այդ մասին հայտարարել է ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։ 

«Դա չի վերաբերում իշխանության փոփոխությանը»,- ընդգծել է Մնուչինը։ Նրա խոսքով, ԱՄՆ-ը նպատակ է հետապնդում «ժողովրդավարությունն ու օրենքի գերակայությունը վերականգնել»։

Նշենք, որ Դոնալդ Թրամփը Վենեսուելայի դեմ նոր պատժամիջոցներ է սահմանել։ Ըստ այդմ, արգելվում են գործարքները նոր պարտքային պարտավորություններով եւ արժեթղթերով, որոնք թողարկվել են Վենեսուելայի կառավարության եւ պետական նավթային ընկերության կողմից: Արգելվում են նաեւ գործարքները մի շարք գոյություն ունեցող պարտքային պարատավորություններով, որոնք պատկանում են Վենեսուելայի պետական հատվածին, եւ Վենեսուելայի կառավարության դիվիդենտների վճարումներով։